Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 17-ին կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը: Գլխավոր դերերում հանդես կգան Ռուբեն Մուրադյանը (Սպարտակ), ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը (Ֆրիգիա), ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը (Էգինա), Գրիգոր Գրիգորյանը (Կրասոս), ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Հարությունյանը (Գլադիատոր): Ներկայացման բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը: «Սպարտակ»-ը գրվել է 1954 թվականին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բալետը բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆայելո Ջովանիոլիի «Սպարտակ» վեպը։